1643 թ. — Լյուդովիկոս XIV-ը դարձավ Ֆրանսիայի և Նավարայի թագավոր։
1900 թ. — Փարիզում տեղի ունեցավ 2-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը։
1907 թ. — ծնվել է Միքայել Թավրիզյանը, հայ նշանավոր դիրիժոր (մահ. 1957 թ.)։
1948 թ. — Դավիդ Բեն-Գուրիոնը հայտարարեց Իսրայելի անկախությունը։
1939 թ. — 5 տարեկան պերուացի Լինա Մեդինան երեխա ունեցավ՝ դառնալով ամենաերիատասարդ մայրը բժշկության պատմության մեջ։
1952 թ. — ծնվել է Ռոբերտ Զեմեկիսը, ամերիկացի նշանավոր ռեժիսոր, Օսկարի դափնեկիր։
1962 թ. — Աթենքում տեղի ունեցավ Խուան Կառլոս I-ի և Սոֆիա Հունացու ամուսնության արարողությունը:
2009 թ. — հայտնի բրիտանական «Ջեթրո Թալ» ռոք խումբը համերգ տվեց Երևանում։
Wikipedia

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել