Միսուրի նահանգի համալսարանի գիտնականները գլոբալ հետազոտությունների ընթացքում պարզել են կանանց դավաճանությունների հիմնական պատճառը։

Համաձայն պրոֆեսոր Ալիսիա Ուոքերի պնդման՝ կանայք դավաճանում են իրենց ամուսիններին ամուսնությունը փրկելու համար։

Ուոքերի հետազոտությանը մասնակցել են 24-65 տարեկան կանայք, որոնք դավաճանել են իրենց ամուսիններին և Ashley Madison ծանոթությունների կայքի ակտիվ մասնակիցներից են եղել։ Հարցումը ցույց է տվել, որ մեծ մասամբ կանանց դավաճանության է մղում ամուսնու նկատմամբ սերը և բաժանությունից խուսափելու ցանկությունը սեռական կարիքները բավարարելու միջոցով։

«Իմ կողմից հարցված կանանց կեսից ավելին խոստովանել է, որ ամուսնու հետ հարաբերություններում չի բավականացրել սեքսը, կամ օրգազմ չեն զգացել, ինչի արդյունքում որոշել են «կողքի վրա» կիրք փնտրել։ Ես նաև պարզել եմ, որ անհավատարիմ կանանց մեծ մասը չեն ուզում բաժանվել իրենց ամուսիններից և պնդում են, որ սիրում են նրանց»,– նշել է Ուոքերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել