Գիտնականները պարզել են, որ մեկուկես հարյուրամյակում մարդկանց IQ-ն 14 միավորով անկում է ապրել։ Դա մեծ տարբերություն է, երբ խոսքը մարդկության միջին վիճակագրական ցուցանիշների մասին է։

Հետազոտողները դա բացատրում են համակարգչային տեխնոլոգիաների զարգացմամբ։

Ժամանակակից մարդու գործերի մեծ մասը կատարում է համակարգիչը։ Հայտնի է, որ որոշ դպրոցներում մաթեմատիկայի դասերին թույլ են տալիս հաշվիչներ օգտագործել, այդ պատճառով երեխաները չեն կարողանում ինքնուրույն հաշվել թվերը։ Թուլանում է նաև պաշտպանիչ արձագանքի արագությունը, ինչի հետևանքով ժամանակակից մարդը ոչնչից չի վախենում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել