Armsport.am-ը գրում է.
Ֆուտբոլի աշխարհի առաջնության A խմբի Եգիպտոս-Ուրուգվայ հանդիպումը կայացավ Եկատերինբուրգ քաղաքի համանուն մարզադաշտում (0:1):
Աշխարհի 2018 թվականի առաջնության 2-րդ հանդիպումը կայացավ Եգիպտոսի և Ուրուգվայի հավաքականների միջև:
Ուրուգվայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով՝ հաղթական գոլը խփելով վերջին րոպեին:
Ուրուգվայցիներն ամբողջ խաղի ընթացքում շոշափելի առավելություն ունեին:
Ամենավտանգավոր պահերը եղան հանդիպման վերջնամասում:
Վերջին րոպեին Կարլոս Սանչեսի փոխանցումից հետո Խոսե Խիմենեսը գլխով դիպուկ հարվածեց՝ հաղթանակ պարգևելով իր հավաքականին:
Հիշեցնենք, որ խմբի առաջին խաղում Ռուաստանը 5 անպատասխան գնդակ էր ուղարկել Սաուդյան Արաբիայի դարպասը:
A խմբի հաջորդ հանդիպումները կայանալու են հունիսի 19-ին և 20-ին՝ Ռուսաստան-Եգիպտոս և Ուրուգվայ-Սաուդյան Արաբիա: