Armsport.am-ը գրում է.

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը մեկնաբանել է ռումինացի թենիսիստուհի Սիմոնա Հալեպի առաջին հաղթանակը «Մեծ սաղավարտի» մրցումներում.

«Սիմոնան իսկական մարտիկ է: Այն, թե ինչպես է նա տեղաշարժվում կորտում, լավագույններից է կանանց մրցումներում:

Կասկած չկա, որ նա արժանի էր Փարիզում տարած հաղթանակին:

Հաճելի է, որ անցած տարի եզրափակչում կրած պարտությունից հետո նա կարողացավ հասնել իր նպատակին: Հալեպն իսկական առաջատար է: Ինձ դուր են գալիս այն մարդիկ, ովքեր աշխատում են և հաջողության են հասնում: Սիմոնան այդպիսի թենիսիստուհիներից է: Շատ ուրախ եմ նրա համար»,- Նադալի խոսքերն է փոխանցում «World Tennis USA»-ը:

Ֆրանսիայի Բաց առաջնությունում նվաճած տիտղոսն առաջինն էր Հալեպի համար «Մեծ սաղավարտի» մրցումներում: Նախկինում նա այդպիսի 3 եզրափակչի է մասնակցել, սակայն երեքում էլ պարտություն է կրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել