Բոլոնյեզ սոուսի համար.
մսի խճողակ 600-700գր,
լոլիկ – 3-4 հատ,
սոխ – 2-3 հատ,
սխտոր– 2 պճեղ,
ռեհան, մաղադանոս, աղ, պղպեղ
Բեշամել սոուսի համար
կաթ – 800-900մլ,
կարագ– 80-100գր,
ալյուր - 4 ճաշի գդալ,
աղ, բիբար
Պատրաստման եղանակը
Սկզբում պատրաստում ենք բոլոնյեզը։ Լոլիկը լվանում ենք, հետևի մասից խաչաձև կտրվածք անում, այնուհետև մեկ րոպեով մտցնում եռացրած ջրի մեջ, հանում, և կճեպը հեշտությամբ դուրս է գալիս։ Դրանից հետո քերիչով անցկացնել կամ բլենդերով հարել, ես բլենդերով եմ անում։ Սոխը մանր կտրատել, սխտորը մանր կտրատել, կանաչին մանր կտրատել։ Ձեթով տաքացրած թավայի մեջ տապակել սոխը և սխտորի կեսը երկու–երեք րոպե, ավելացնել մսի խճողակը, անընդհատ խառնելով դրան ավելացնել արդեն հարած լոլիկը, աղը, բիբարը, բերանը փակել, 7-10 րոպե եփել դանդաղ կրակի վրա։ Անջատել, ավելացնել ռեհանն ու մաղադանոսը և մնացած սխտորը, բերանը փակել։ (Էս բաղադրատոմսում էդպես գրված չէ, բայց իտալացիները սիրում են այս սոուսը գինիով եփել, ես ինքս չեմ արել գինի, բայց կարծում եմ՝ համեղ կլինի, եթե տանը լինի էդ պահին սպիտակ, ոչ քաղցր գինի, մի քիչ արեք)։
Այնուհետև պատրաստում ենք բեշամել սոուսը։ Թավայի մեջ հալեցնում ենք կարագը, ավելացում ենք ալյուրը, խառնում, այնուհետև ավելացնում ենք կաթը, խառնում այնքան, մինչև որ զգաք, որ պնդանում է, աղ, բիբար վերջում, ըստ ճաշակի։
Պատրաստի բեշամելի մոտ 1/3-Ը առանձնացնում ենք, դնում ենք կողքի։ Մնացածը խառնում ենք արդեն պատրաստի Բոլոնյեզի հետ։
Հիմա ամենաջանջալ մասը։ Լազանյայի շերտերը, որոնք նախօրոք պատրաստի գնել ենք։ Ես էսպես եմ անում. շարում եմ հարթ ամանի մեջ, իրար կողք, օրինակ՝ ջեռոցի լիստի մեջ, որ տեղը մեծ լինի, իրար չկպնեն և վրան եռացրած ջուր եմ լցնում։ Մի քանի րոպեն բավական է, որ փափկեն։
Հիմա արդեն վերցնում եք այն ամանը, որտեղ որ պետք է պատրաստեք լազանյան։ Առաջին շերտը լցնում եք բոլոնյեզ–բեշամել խառնուրդը (фарш-ը), վրան շարում եք լազանյայի շերտերը, վրան մի քիչ բարակ շերտով քսում եմ էն առանձին թողած բեշամելից, հետո պանիր եք քերում, հետո նորից ֆարշը, շերտերը, սոուսը, պանիրը, էնպես որ ամենավերջում լինեն լազանյայի շերտերը։ Վրան լցնում ենք էն կողքի դրած բեշամելը և դնում ջեռոցը 180աստիճանի տակ մոտ 40 րոպե։ Պատրաստ լինելուց 5-10 րոպե առաջ հանել, վրան պանիր քերել և նորից դնել ջեռոցը, մինչև վարդագույն դառնալը։ Բարի ախորժակ։