Այս թեման թերևս վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկն է: Տեսանյութը վերաբերվում է հայաստանյան ներքաղաքական իրավիճակին: Զուգահեռներ է տարվում սիցիլիական մոդելի հետ: Թերևս, հանրամատչելի վերլուծություն, որտեղ պարզաբանվում է մեր երկրում տիրող իրավիճակը: Տեսանյութում տեղ են գտել իրադարձություններ` Արցախյան պատերազմի մասին, և վերլուծությունը հասցված է մինչև մեր օրերը: Ինչպե՞ս է ձևավորվում քրեաօլիգարխիկ համակարգը, ի՞նչ միջաձնային հարաբերությունները են գործում քրեական օլիգարխիայի ներսում, ի՞նչ նշանային համակարգեր գույություն ունեն նրանց միջև: Եվ ի վերջո, ի՞նչ սահմանադրական օրենքներով պետք է ապրի մեր երկիրը: Այս և մնացած հարցերի պատասխաններըը կարող եք գտնել Մանվել Սարգսյանի կողմից արված վերլուծության մեջ` համեմված արխիվային կադրերով:
Նկարահանում և մոնտաժը` Թեհմինե Ենոքյանի