Tert.am-ը գրում է.

18:50


Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ասաց, որ հայերը հաղթել են ու այս անգամ էլ պետք է հաղթեն:

«Այս քաղաքը սուրբ քաղաք է և պետք է իր կարգավիճակին համապատասխանի: Քրիստոնեությունը պարզապես բառ չէ, դա պետք է լինի ապրելակերպ: Մենք ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ հաղթել ենք, թավշյա հեղափոխություն ենք արել և հիմա պետք է հաղթենք Էջմիածնում: Մի՛ վախեցեք, դո՛ւրս եկեք, միասնության մեջ կա հաղթանակ»,- ասաց դերասանուհին:

Նա ասաց, որ եթե գործող քաղաքապետի դեմ պայքարին միանան, դրանով վատ բան չեն անի, կպայքարեն իրենց իրավունքների համար:

18:45

Քաղաքացիները հանրահավաքի մեկնարկից առաջ գունավոր ծուխ արձակող մի քանի ճայթռուկ վառեցին:  

«Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Սերգոյանը ողջունեց հանրահավաքի մասնակիցներին՝ նշելով, որ Էջմիածնի պատմության մեջ այս օրը մեծ նշանակություն է ունենալու:

«Ասել ենք՝ ոչ բռնապետերին, ոչ «ռեկետներին», ոչ թալանչիներին: Արժանապատիվ էջմիածինն ապրելու է արժանապատիվ Էջմիածնում»,- ասաց Սերգոյանը:

Նա ասաց, որ քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան, «պյուրե ուտելով յոլա կարանք գնանք, բայց անարդարությամբ՝ ոչ»: «Պահանջել ենք, պահանջելու ենք, որ Էջմիածնում լինի լեգիտիմ իշխանություն: Արմավիրի նորանշանակ մարզպետին ուզում եմ հրավիրել հրապարակ, եկեք բոլորս միասնական լինենք, այս քաղաքի խնդիրները բարձրաձայնենք, միասնական լուծումներ տանք»,- ասաց Արտակ Սերգոյանը:

Վերջինս հորդորեց սադրանքների չգնալ, բարի ճանապարհ ասել սադրիչներին
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել