Facebook սոցիալական ցանցը բացահայտել է տվյալների ցանկը և այն եղանակները, որոնց միջոցով տեղեկություն է հավաքում օգտատերերի մասին: Զեկույցը բաղկացած է եղել 225 էջից: 

Պարզվում է, որ Facebook-ը հետևում է օգտատերերի հեռախոսի կոնտակտները, SMS պատմությունը, տեսախցիկի օգտագործումը, ներբեռնված հավելվածները, կայքերում կատարած գնումները, մկնիկի շարժումը և հեռախոսի լիցքավորման չափը: Ինչպես նաև սոցցանցը գիտի, թե ինչ հաճախականությամբ են օգտատերերը փնտրում այս կամ այն մարդու տվյալները և դիտում նրա էջը:

Բացի դրանից, ընկերությունը մետատվյալներ է ստանում լուսանկարների վերաբերյալ: Այդ թվում հայտնի է դառնում նկարահանման տեղն ու ժամանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել