Հետպատերազմյան Գերմանիայի արևմտյան գոտում գերմանացի նացիստներին պատժելու յուրօրինակ եղանակներ էին գործում, որոնք ընդհանուր առմամբ հասնում էին 3,5 միլիոնի:

Ամենադաժան պատիժներին արժանացան նացիստներից միայն տասնյակ հազարավորները: Սակայն ընդհանրապես գերմանական ազգը որակվեց որպես «հիվանդ» և ապանացիստականացման ենթարկվեց, որի ծանրագույն ձևն այն էր, որ նրանց ստիպում էին մերկ ձեռքերով վերաթաղել նացիզմի զոհերին:

Արևմտյան օկուպացված գոտում ամերիկացիները, անգլիացիներն ու ֆրանսիացիները գերմանացիներին մի քանի խմբի բաժանեցին: Ամեն խումբ իրեն հատուկ պատժի էր արժանանում, որոնցից էին՝

1) աշխատանքային ճամբարում 5 տարվա անցկացում կամ հասարակական աշխատանքների կատարում,

2) գույքի մասնակի կամ լրիվ բռնագրավում, մասնավորապես՝ արժեքավոր գույքի, բացառությամբ՝ ամենօրյա կիրառման գույքի,

3) առանձին դեպքերում ընտրական իրավունքից զրկում կամ որոշակի գործողություններ իրականացնելու արգելք առնվազն 5 տարով,

4)  հատուցված վնասի փոխհատուցում միանգամից կամ մասնակի վճարով,

5) վճարը կատարելուց հրաժարվելու դեպքում առնվազն 30 աշխատանքային օրվա անցկացում աշխատանքային ճամբարում:

Ամերիկյան գոտում, որտեղ նացիստների «մաքրումը» առավելագույն եռանդով էր ընթանում, այս հարցի շուրջ 3,5 միլիոն գործ է քննվել, և ճանաչվել են 1,654 գլխավոր մեղավորներ, 22,122 մեղավորներ, 106,422 աննշան մեղավորներ, 485,057 մեղսակիցներ, 18,454 անմեղներ, իսկ 2,787,196-ը համաներման ենթարկվեցին: 207,207 հոգու գործերը տարբեր պատճառներով կարճվեցին:

1946-ի հունիսին գեներալ Կլեյի մտահղացմամբ երիտասարդների համաներում տեղի ունեցավ. նրանք, ովքեր ծնվել էին 1919 թ. հունվարի 1-ից հետո և չեն ներգրավվել ակտիվ նացիստների ու ռազմական հանցագործների ցուցակներում, ազատվում էին ապանացիստականացման գործընթացից:

1948-ի մայիսի վերջին երեք արևմտյան գոտիների դաշնակիցները դադարեցրին հսկողությունը ապանացիստականացման գործընթացում և այն ամբողջությամբ հանձնեցին գերմանացիներին: Սակայն ամեն դեպքում նրանք գերմանացիներին «հիվանդ» էին համարում և շարունակում էին «բուժել» նրանց: Հանրահայտ հոգեբան Կառլ Յունգը մշակում էր ապանացիստականացման հոգեբանական հիմքերը: Միջռազմական եվրոպական ազգերի գլխավոր խնդիրը նա համարում էր պատվի բացակայությունը: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ գերմանացիների հետ, հիվանդություն էր, և բոլոր գերմանացիներն անխտիր՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից, Հիտլերի հետ հարաբերություններից համարվում էին հիվանդ:

Գերմանական նոր վերնախավը դաշնակիցների հսկողության ներքո չէր պատրաստվում իրեն սահմանափակել այնպիսի գործողություններով, ինչպիսին էր պատժելը միայն գլխավոր ռազմական հանցագործներին ու մեծ նացիստներին. այն իր առջև նպատակ էր դրել նացիստական ոգին արմատախիլ անել ու ժողովրդավարացնել հասարակությանը:

Այսպես կոչված վերադաստիարակումը մի քանի քաղաքներում ու գյուղերում սկսվեց շոկային թերապիայով. բնակիչներին ստիպում էին ուսումնասիրել տարածքում գտնվող համակենտրոնացման ճամբարները, դաժան ու ուսուցողական ֆիլմեր էին ցուցադրում նրանց համար:

Սակայն ամենադաժան ու ծանր եղանակն ապանացիստականացման հասարակ գերմանացիներին ստիպելն էր իրենց ձեռքերով նացիզմի զոհերին թաղելը:

Գերմանուհիներն անտառից հրեաների մահվան երթի զոհերին քաղաքային գերեզմանոց են բերում թաղման համար:

Ամերիկացի զինվորների հսկողության ներքո գերմանացիներն ընդհանուր գերեզմանոցներից հանում են ողջ-ողջ թաղվածների մարմինները:

Ամերիկացի բժիշկները տեղի գերմանացիներին ցուցադրում են մահացած հրեա կանանց դիերը, որոնք հանվել են Բոհեմիայի ընդհանուր գերեզմաններից:

Տեղի բնակչության ներկայությամբ Նոյնբուրգ-ֆորմ-Վալդի գերեզմանոցում թաղում են Լեհաստանի, Հունգարիայի և Ռուսաստանի հրեաների մարմինները, որոնք այս քաղաքում մահացել են մահվան երթի ժամանակ:

Նոյնբուրգ-ֆորմ-Վալդի գերմանացի բնակչուհիները անտառներից բերում են Լեհաստանի, Հունգարիայի և Ռուսաստանի հրեաների մարմինները:

Հրեաների թաղման ծիսակատարությունը, որոնք վախճանվել են այս քաղաքում մահվան երթի ժամանակ:

Շվարցենֆելդի բնակիչներն ընդհանուր գերեզմանոցից հանում են Հունգարիայի, Լեհաստանի և Ռուսաստանի հրեաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել