Գրում եմ որոշ հայաստանաբնակ՝ վիրտուալ «հայրենասերներին». Իոսիֆ Ստալինին գնահատականներ տալու համար: Նախ դրա ո՛չ բարոյական իրավունքն ու ո՛չ էլ համարժեք կշիռը ունեք, հետո ձեր տգիտությունն եք ի ցույց դնում:
Քարնեգի հիմնադրամը 2012թ.-ին Հայաստանում, Վրաստանում եւ Ռուսաստանում հարցումներ է պատվիրել` պարզելու համար հասարակության վերաբերմունքը խորհրդային առաջնորդ Ստալինի նկատմամբ: Հարցումները ցույց են տվել, որ նախկին Խորհրդային Միության տարածքում ապաստալինացումը չի հաջողվել, եւ հետխորհրդային քաղաքացիներից շատերն իրենց պատմության հետ չեն վիճում: Հայաստանում Ստալինի նկատմամբ անտարբեր է հարցվածների 25%-ը, մյուս 25% -ը հարգում կամ հավանության է արժանացնում նրան, 35%-ը բացասական զգացմունքներ ունի, հարցվածների մոտ 55%-ը համաձայն է, որ Ստալինն իմաստուն կառավարիչ էր: Կարծում եմ, որ ՀՀ ամեն մարզին ու նաև ոլորտին մեկական Ստալին է պետք հիմա՝ դրությունը շտկելու համար:
ՄԵՋԲԵՐՈՒՄ
1946-1948թթ. սփյուռքահայերի ներգաղթի պատմության կարեւոր եւ հետաքրքիր հարցերից է նրա կազմակերպման պատճառները: Հայրենադարձությունը թույլատրվեց Խորհրդային Միության կառավարության (Ժողկոմխորհի) նախագահ Ստալինի 1945թ. նոյեմբերի 21-ի որոշումով, որում ասվում էր. «Ուշադրության առնելով արտասահմանում ապրող հայերի դիմումները նրանց հայրենիք՝ Սովետական Հայաստան վերադառնալու թույլտվության մասին եւ ՀՍՍՀ ղեկավար մարմինների միջնորդությունը, թույլատրել ՀՍՍՀ Ժողկոմխորհին կազմակերպել արտասահմանյան երկրներում ապրող հայերի վերադարձը, որոնք այդ մասին ցանկություն են հայտնել» Համաձայն այդ փաստաթղթի՝ ներգաղթի կազմակերպման հիմնական պատճառը հենց իսկ արտասահմանի հայերի ցանկությունն էր վերադառնալ հայրենիք՝ Խորհրդային Հայաստան: Ավելի քան 40 հազ. գաղթական հայեր կամավոր ներգաղթել էին Խորհրդային Հայաստան, 1946-ին Հայաստան ներգաղթեց մոտ 51 հազ. հայ, ապա 1947-ին՝ 36 հազ.
Դե թող հիմա էլ ներգաղթի որոշում կայացնեն ներկայիս իշխանությունները:
Բոլորը լքու՞մ են Հայաստանը, ինչո՞ւ են այսօրվա արտագաղթը համեմատում 1915 թվականի գաղթի հետ: «Մարտի 1-ից հետո միայն Հայաստանը լքել է շուրջ քսան հազար մարդ», մոտ 45 հազար մարդ ամեն տարի լքում է Հայաստանը, իսկ 60 հազար մարդ գտնվում է ժամանակավոր միգրացիայի պայմաններում: