Եթե Լիցկային մեդալ են տալիս, թող Ծառուկյանն էլ եկեղեցի կառուցի:
Մեղքերը շատ են…
Խեղված արժեքների մրցազվազքում նորմալ ա, ինչի՞ չէ որ:
Թող եկեղեցին միանգամից անվանակոչվի Ծառուկյանի անունով:
Երբ սերունդները հարցնեն՝ ո՞վ ա եղել Ծառուկյանը, կասեն ՄԵԾ ԲԱՐԵԳՈՐԾ:
Ազգային հերոս…
Ու երբ նույն սերունդները հարցնեն՝ իսկ ովքե՞ր են էն ազատամատիկները, որոնք հացադուլ էին հայտարարել Ազատության հրապարակում:
Կասեն՝ հեչ, սովորական շառլատաններ էին, որ ազատամարտիկ եղած լինեին, պատերազմում կզոհվեին… Բայց քանի որ չեն զոհվել, պետությունը ուղղեց պատմության սխալը՝ թողնելով, որ հանգիստ մեռնեն…
Սեփական եկեղեցիներ կառուցելուց առաջ աղոթել սովորեք…
Կազինոներ, զվարճանքի կենտրոններ բացեք, ձերը էդ ա…
Ու ձեռի հետ էլ անընդհատ եկեղեցիներ կառուցեք…
Սովորական մարդկանց նման եկեղեցի գնալը ձեզ չի փրկի
Ձեր մեղքերը շատ են/ ժամ առ ժամ շատանում են…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Moderator70/posts/304752076324244?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել