Մեգան Մարքլի և արքայազնի հարսանիքից հետո շատ աղջիկներ հասկացան, թե որքան գեղեցիկ են դիտվում պեպենները: Սոցկայքերը լցվել են լուսանկարներով, ուր աղջիկները բոլոր հնարավոր ձևերով ավելացրել են իրենց դեմքին պեպեններ: Մարդիկ միշտ փորձում են ստանալ այն արտաքին տեսքը, որը բնությունը չի շնորհել: Գանգրահերները ուղղում են մազերը, պեպեններով աղջիկները փորձում ամեն կերպ ծածկել դրանք, իսկ ահա հիմա թրենդային է պեպենների արհեստական ստեղծումը: Շատերը դաջվածքի միջոցով ստանում են պեպենները, որոնք կպահպանվեն մոտակա երեք տարիների ընթացքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել