Ցավալի է, երբ շատ արժեքներ պետական մակարդակով ոտնահարվում են: Ցավալի է, երբ ասելով ազատամարտիկ, մենք ազատության մարտիկի փոխարեն միանգամից պատկերացնում ենք հաշմանդամ և շատ դեպքերում անօթևան մարդկանց, մինչդեռ պետք է նրանց տրվեին արտոնություններ: Ցավալի է, երբ պետական ամբիոններից հոխորտում են սահմանամերձ գյուղերի բնակչության կարևորության մասին, բայց ոչ մի արտոնություն այդ գյուղի բնակիչներին, ոչ մի հարկերից ազատում: Ո՞ւմ են պետք ձեր՝ տոնից տոն բարձրաձայնվող ամպագոռգոռ հոխորտանքները, երբ իրականությունը լրիվ հակառակն է: Մի առիթով Ազգային ժողովում Արծվիկ Մինասյանը շատ տեղին ասաց, որ չմտածեք, թե հայրենասիրությամբ սնելով կստիպեք այդ գյուղերի բնակիչներին մնալ այդ անբարենպաստ պայմաններում: Իսկապես, մեկ-մեկ մտածում ես, արդյո՞ք այս երկիրը ազգությամբ հայեր են ղեկավարում: Եվ տեղին է ասել, թող մեր թշնամիները մեր պես վերաբերվեն իրենց երկրի հետ:



