Wnews.am-ը գրում է.
Սովորաբար, ծղոտե պայուսակ կամ գլխարկ մենք կրում էինք ծովափին՝ ամառային թեթև զգեստի կամ լողազգեստի հետ, սակայն այս տարի ծղոտե աքսեսուարները կուրորտային քաղաքաներից գալիս են մեծ քաղաք, բարձրանում գրասենյակներ ու աշխատավայրեր:
Այլ կերպ ասած՝ ծղոտե պայուսակներ այս սեզոն կրում ենք ամենուր և ամեն ինչի հետ՝ կոստյումների, երեկոյան զգեստների, ջինսերի: Ծղոտե աքսեսուարը միանգամից ամառային տրամադրություն է հաղորդում անգամ ամենախիստ կոստյումին: Պատահական չէ, որ ամառային street style լուսանկարներում այդքան շատ է այս աքսեսուարը:
1950-ականներից մինչև հիմա այս հասարակ , պարզ, հաճախ պիկնիկի արկղ հիշեցնող պայուսակը նոր իմաստ ու շունչ է ստացել: Այն կրում ենք ծղոտե լայնեզր գլխարկի հետ, որը ևս համարվում է ամառային must have:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։