Պոտենցիայի հետ կապված խնդիրները գրեթե կրկնակի անգամ մեծացնում են ինֆարկտի, սրտի կանգի, կաթվածի կամ սրտի և անոթների հետ կապված այլ հիվանդությունների հավանականությունը։ Այս մասին գիտնականները հայտարարում են Circulation ամսագրում հրապարակված հոդվածում։

«Ինչպես ցույց են տալիս մեր հետազոտությունները՝ էրեկցիայի հետ կապված խնդիրներն ինքնին խոսում են այն մասին, որ տղամարդը սրտի և անոթների հետ կապված խնդիրներ ունի։ Բժիշկները պետք է հաշվի առնեն այս կապը և ավելի լրջորեն պայքարեն սրտանոթային համակարգի հիվանդությունների դեմ, եթե իրենց հիվանդները բողոքում են անձնական կյանքում խնդիրներից»,– ասում է Մայքլ Բլահան՝ Ջոն Հոփքինսի համալսարանից (Բալթիմոր, ԱՄՆ)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել