PanARMENIAN.Net-ը գրում է.
«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետությանդատական հայց ներկայացնելու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ընկերության հանրային կապերի գծով տնօրեն Աննա Սաղաբալյանը:
Ավելի վաղ, մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ընկերությունը պատրաստվում է հայց ներկայացնել Լոնդոնի արբիտրաժային դատարան, պահաջելով Հայաստանի իշխանություններից $2 մլրդ, քանի որ վերջիններս չեն կարողանում ընկերության բնականոն գործունեության համար պայմաններ ապահովել:
«Լիդիան Արմենիայից» հորդորեցին նման տեղեկություններ հրապարակելուց առաջ ճշտել դրանց իսկությունը, այլապես «մեծ վնաս է հասցվում ընկերության հեղինակությանը»:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարում շինարարությունը սկսել է 2016-ին, ոսկու արդյունահանումը սկսել է 2018-ի առաջին եռամսյակում:
Ամուլսարն ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում։ Կապիտալ ներդրումները ուսումնասիրության և հետախուզման փուլում կազմել են մոտ $90 մլն, իսկ մինչև ավարտը հանքավայրը շահագործման նախապատրաստելու համար շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման ներդրումային ծախսերը կկազմեն ևս $370 միլիոն: