Սիրելի ընկերներ, պահ է գալիս, երբ մարդ զգում է իր դիմացինի կարիքը. նրա օգնությունը, ջերմությունը կարող են շատ բան փոխել, նույնիսկ փրկել նրա կյանքը: Այսօր ես ու իմ լավ ընկերները միահամուռ ջանքերով Հյուսիսային պողոտայում կազմակերպեցինք դրամահավաք՝ օգնելու փոքրիկ Իգորին: Այս հրաշք բալիկի ծնողները 5 տարի շարունակ երեխա չէին ունենում: Եվ ահա 2010 թվականին ծնվեց տան ուրախությունը: Հիմա Իգորի մի աչքը չի տեսնում, մյուսն էլ վատ վիճակում է: ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ-ԲՈԼՈՐԻԴ, ամենքիս 100 դրամը անգամ կարող է փրկել այս անուշիկ երեխայի աչքերի լույսը: Պետք է արտերկրում վիրահատություն կատարվի: Եկե՜ք օգնենք, որ այս փոքրիկը վաղը չզրկվի աշխարհը տեսնելու լույսից: Երեխային այսօր հայրը բերեց մեր դրամահավաքին: Երգեցինք, հավաքեցինք որոշակի գումար, բայց պետք է շարունակել: Ինչո՞ւ չօգնենք... Սիրտս մղկտում էր, երբ նայում էի այդ երեխայի ուրախ դեմքին, բայց հայրը, փոքրիկին կրծքին սեղմած, թաքուն արտասվում էր... ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՄԱՐԴԻ՜Կ... Աստված պահապան այս հրաշքին... Նայե՜ք հոլովակը եւ արդեն կտեսնեք...

Հաշվեհամարը ՝Converse bank
USA 19300 /426484450100
ՀՀ 19300 /426484450100

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել