Newspress.am-ը գրում է

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործը քննվում է Վերաքննիչ քրեական դատարանում։ Վկայակոչելով այն փաստը, որ  երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել, մեղադրող Պետրոս Պետրոսյանը պահանջեց գործով դատապարտված Ներսես Պողոսյանի և Գևորգ Սաֆարյանի ազատ արձակումը դատարանի դահլիճից: Իսկ Ժիրայր Սեֆիլյանի մասով նա ասաց, որ պահանջում է նրա պատժաչափը նվազեցնել 3.5 տարով՝ դատապարտելով 7 տարի ազատազրկման:

Հիշեցնենք, որ Սեֆիլյանն առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 10.5 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել