ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Ռ.Է-ն հրավիրվել է ռազմական ոստիկանություն, որտեղ հաղորդում է տվել այն մասին, որ Տ.Շ-ն իրենից շորթել է 463.000 ՀՀ դրամ:
Իրավապահների միջամտության արդյունքում նշված գումարն ամբողջությամբ վերադարձվել է Ռ.Է-ին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 182 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (շորթում)։ Կատարվում է նախաքնություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել