Life.tert.am-ը գրում է.

Երջանկությունը ֆիզիկական, մտավոր ու հոգևոր ներդաշնակության մեջ է. այս կարծիքին է երիտասարդ դերասանուհի Մերի Երեմյանը, ում բաժին է հասել մարմնավորել ոչ այնքան երջանիկ կյանք ունեցող կնոջ կերպար: Մասնագիտությամբ տնտեսագետ Մերին հեռուստատեսությունում հայտնվել է դեռ 3 տարի առաջ, բայց հեռուստադիտողներին առավել հայտնի դարձավ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից, որտեղ մարմնավորում է Սոնային:

Հաղորդավարական գործը դերասանի աշխատանքով ընդհատած Մերին ասում է՝ հեռուստատեսային աշխարհն իրեն միշտ է գրավել: Թե ինչպես նա հայտնվեց իր համար գրավիչ աշխարհում, Tert.am Life-ը պարզել է երիտասարդ դերասանուհուց` նրա հետ զրուցելով ինչպես աշխատանքի, այնպես էլ հետաքրքրությունների, ընկերների, առօրյայի մասին:

«21TV»-ում Մերին մոտ երկու տարի ներկայացել է որպես հաղորդավարուհի՝ անցնելով  մասնագիտական դասընթացներ. «Միշտ ցանկացել եմ հաղորդավարուհի դառնալ։ Չնայած այնպես ստացվեց, որ ընդունվեցի Տնտեսագիտական համալսարան, դա, փաստորեն, չխանգարեց ինձ իրագործել ցանկությունս։ Քասթինգի միջոցով ինձ ընտրեցին որպես երաժշտական հաղորդումների հաղորդավարուհի»:

Մերին երկար ժամանակ աշխատել է նաև իր մասնագիտությամբ՝ հաշվապահական գրասենյակում: Նա նշեց, որ սերիալներում նկարահանվելու շատ առաջարկներ է ստացել, սակայն մերժել է, քանի որ մտավախություններ ուներ, օրինակ, դերասնաական կրթություն չունենալու հետ կապված:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել