Past.info-ն գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ադրբեջանական մամուլում տեղեկություններ էին ակտիվորեն տարածվում, իբրև Նախիջևանի ուղղությամբ գրավել են 11․000 հա և տարածքների վերահսկողությունը հայկական զինված ուժերից անցել է Նախիջևանի առանձին համազորային բանակին։ Ի պատասխան ամենին, ՀՀ ՊՆ մամլո խոսնակը խոստացել էր կազմակերպել էր ցանկացող և շահագրգիռ կողմերի այցելություն վերոհիշյալ տեղամասեր, ինչն էլ այսօր, հունիսի 10-ին իրականացվեց, որի ընթացքում Banak.info-ն իրականացրել է «գրավված» դիրքերի, հազարավոր հեկտարների և «ազատագրված» Գյուննուտ (Հունուտ) գյուղի, ավերակների և գերեզմանների ֆոտոնկարահանում, որի բացառիկ կադրերը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել