Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությանն աշխարհում ավելի քան երկու միլիարդ մարդ էր հետևում: Արդեն մի քանի շաբաթ է անցել, սակայն մարդիկ հանգիստ չեն թողում զույգին՝ ամեն օր փորփրելով ու ջրի երես բերելով նրանց անցյալից որոշ դրվագներ:

Պարզվում է՝ արքայազնը նախկինում այնքան էլ չի փայլել իր վարքագծով, դեռ մի բան էլ հակառակը՝ վարել է ցոփ ու շվայտ կյանք, արել այն, ինչ ցանկանում է՝ անտեսելով անգամ այն արգելքները, որոնք սահմանված են արքայական ընտանիքի անդամների համար:

Ահա 7 դեպք, երբ Հարրին ուղղակի խայտառակ է արել իրեն ու իր ընտանիքին:

Սկանդալային համբույրը

2009 թվականին համացանցում շատ արագ կերպով մի տեսանյութ էր տարածվում, որում Հարրիին համբուրում էր մի զինվորի:

Մարիխուանա օգտագործելը

Հարրին 17 տարեկան էր, երբ սկսեց մարիխուանա ծխել: Սակայն երբ իր հայրը՝ արքայազն Չարլզը, իմացավ այդ մասին, նրան անմիջապես ուղարկեց վերականգնողական կենտրոն: «Սա շատ լուրջ խնդիր էր, որը, սակայն, ընտանիքի ներսում շատ արագ լուծվեց՝ ամեն ինչ թողնելով անցյալում»,- հայտարարել էր արքայական ընտանիքը:

Մերկ լուսանկարները

Հիշո՞ւմ եք, երբ 2012 թվականին համացանցում հայտնվեցին Հարրիի մերկ լուսանկարները՝ արված Լաս Վեգասում: Լուսանկարներից մեկում Հարրիին ամբողջովին մերկ վիճակում բիլիարդ էր խաղում: Բուքինգհեմյան պալատը հաստատել էր, որ լուսանկարում հենց Հարրիին է՝ ասելով հետևյալը. «Արքայազն Հարրիին իր զինվորական պարտականություններին վերադառնալուց առաջ մեկնել է հանգստի»:

Լուսանկարչի ծեծը

2004 թվականին էլ, երբ Հարրին դուրս էր գալիս մի գիշերային ակումբից, պապարացիները «հարձակվեցին» նրա վրա, որպեսզի սկանդալային լուսանկարներ անեին: «Լուսանկարիչներից մեկը ֆոտոխցիկով հարվածել էր արքայազնին, երբ նա մեքենա էր նստում: Ֆոտոխցիկը հրելու ժամանակ էլ պատահմամբ ճղվել է լուսանկարչի շրթունքը»,- կրկին պաշտոնական հայտարարությամբ հանդես էր եկել ընտանիքի խոսնակը:

Նացիստ զինվորի հանդերձանքը

2005 թվականին Հարրին հրավիրված էր իր ընկերներից մեկի թեմատիկ երեկույթին, որի ժամանակ նա կրում էր նացիստ զինվորի համազգեստ: Հետագայում, երբ մեծ քննադատություններ հնչեցին նրա հասցեին, նա ընդունեց իր մեղքը. «Ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկին վիրավորել եմ: Հանդերձանքը շատ վատ ընտրություն էր, հայցում եմ ձեր ներողամտությունը»,- ասել էր նա:

Ռասիստ դիմելաձևը

2006 թվականին 21-ամյա Հարրին կրկին սկանդալների կենտրոնում էր: Այս անգամ էլ համացանցում էր հայտնվել մի տեսանյութ, որում Հարրին ռասիստական, վիրավորական արտահայտությամբ էր դիմում պակիստանցի զինվորին:

Ալկոհոլի օգտագործումը

Հարրին ալկոհոլ սկսել է օգտագործել է առնվազն 17 տարեկանից: Դա են վկայում նրա մասնակցությամբ ալկոհոլային երեկույթների լուսանկարները: Հիշեցնենք, որ Միացյալ Թագավորությունում 18 տարեկանից փոքրերին արգելվում է ալկոհոլ օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել