Մեր աշխարհում, ուր մարդիկ աշխատում են անդադար, դժվար է պատկերացնել նրանց, ովքեր անընդհատ հանգստի մեջ են, բայց նման երջանիկներ իրոք գոյություն ունեն: Ավստրալացի Ռիանոն Թեյլորը գումար է վաստակում նրանով, որ այցելում է տարբեր երկրների հյուրանոցներ և մեկնաբանություններ գրում Instagram-ի իր In Bed With Me միկրոբլոգում:

Նրա այդ աշխտանքն օգուտ է բերում թե՛ հյուրանոցի տերերին, թե՛ այն մարդկանց, ովքեր չեն կարողանում կողմնորոշվել ճանապարհորդության ընթացքում: Նա ֆոտոլրագրող է, ինչը նրան օգնում է ավելի հստակ ներկայացնել հյուրանոցի մանրուքները: Աղջկա ուշադիր աչքից չի վրիպում ոչ մի մանրուք: Նրա ցուցակում են գտնվում թե՛ շքեղ ու հարոսւտ և թե՛ հասարակ ու ավելի մատչելի հյուրանոցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել