Սոցիալական ցանցերը բազմաթիվ են և ծառայում են, տարբեր նպատակների, սակայն նրանց բոլորի կարևորագույն մեխը ընկերների ցուցակն է: Մի տեղ շատ, մի տեղ քիչ, բայց ժամանակի ընթացքում, բոլոր տեղերում էլ ձեռք ենք բերում նոր ծանոթներ : Օգտակար խորհուրդներ այդ թեմայով շատ կան, բայց կցանկանաի ընդգծեի մի կետ, որը ամենակարևորն է իմ կարծիքով: Օգտագործեք յուրաքանչյուր հարմար առիթ ձեր բազմաթիվ օնլայն ընկերներին ռեալում, տեսնելու համար, կլինի դա միջոցառում, հանրահավաք, ակցիա, ցույց, ծնունդ, տարբերակները շատ են: Թեկուզ այդ հանդիպումը շատ կարճ տևի, մարդկանց խոսելաձևը, պահելաձևը, ձայնի ինտոնացիան, հայացքը, ավելի շատ բան կասեն ձեզ, քան իրենց ամբողջ պատի պարունակությունը, ավելացրածն ու կիսվածը: Իհարկե լինում են, բացառություններ, բայց մարդիկ մեծ մասամբ դրական են, բացի դա էլ դա ձեզ կօգնի , հետագայում ավելի սթափ ընկալել նրանց հանրագրերը և լինել ավելի իրատես :
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/szakeyan/posts/466966926717535
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել