Armenpress.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի Վանեվան եւ Տորֆավան համայնքներում ընթանում են համայնքի ղեկավարի եւ ավագանու, Գեղաքար համայնքում՝ միայն ավագանու ընտրություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 21 ՏԸՀ նախագահ Սարո Ղազարյանը, հունիսի 10-ի ժամը 14։00-ի դրությամբ՝ Վանեվան համայնքում գրանցված 262 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 160-ը, Տորֆավանում  գրանցված 312 ընտրողներից՝ 90-ը, Գեղաքարում գրանցված 136 ընտրողներից՝ 57-ը:

Վանեվանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցում են գործող գյուղապետ, անկուսակցական Նորայր Հարությունյանը եւ ԲՀԿ անդամ Էմին Սարգսյանը: Տորֆավանում քվեարկվում է համայնքի ղեկավարի 1 թեկնածու՝ գործող գյուղապետ, անկուսակցական Ահարոն Խաչատրյանը, ով համայնքն անփոփոխ ղեկավարում է 1996 թվականից: Ավագանու անդամի հնգական  տեղերի  համար Վանեվանում քվեարկվում է 6, Գեղաքարում՝ 6, Տորֆավանում՝ 5 թեկնածու:

Նույն աղբյուրի համաձայն՝ ընտրությունների ընթացքում, ժամը 14։00-ի դրությամբ,  թիվ 21 ՏԸՀ-ում խախտումների կամ լուրջ միջադեպերի մասին դիմումներ կամ ահազանգեր չեն ստացվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել