Wnews.am-ը գրում է.
«Տվե’ք կնոջը ճիշտ կոշիկներ և նա կգրավի աշխարհը»,- Մերլին Մոնրոյի հայտնի արտահայտությունն արդարացնում է կոշիկ գնելու կանանց յուրահատուկ մոլուցքը: Այս ամառ դրանք չափազանց հարմարավետ են և մենք ուզում ենք ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի զույգ նոր կոշիկ:
Wnews.am-ում 2018-ի ամառային սեզոնի ամենանորաձև կոշիկներն են:
- Հունական ոճի սանդալներ. Դրանք չափազանց հարմարավետ են և ունիվերսալ՝ կարելի է կրել թե՛ ամառային թեթև զգեստների, թե՛ ջինսերի հետ, շատ ոճային տեսք ունի նաև երեկոյան զգեստների հետ համադրությունը: Հենց իրենց այս հատկության շնորհիվ այսպիսի սանդալները միշտ ակտուալ են:
- Բարձրակրունկ մյուլի Այն կարող է լինել և՛ բաց ծայրով, և՛ փակ, կարևորն այստեղ կրունկն է, որը անպայման պետք է լինի: Հատկապես ակտուալ են սպիտակ մյուլիները, որոնք թարմ տեսք են հաղորդում յուրաքանչյուր կերպարի՝ ընդ որում չխանգարելով և ողջ ուշադրությունն իրենց վրա չշեղելով:
Նյութի աղբյուր՝ https://wnews.am/2018/06/08/summer-5/#sthash.1Zd1cKlQ.dpbs
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել