«Ըստ տեղեկությունների՝ քաղաքացիական անհնազանդության օրերին՝ ապրիլի 22-ին, Արմավիրի մարզի Հովտաշատ (Մեյմանդար) գյուղում տեղի ունեցած միջադեպին ակտիվ մասնակցություն են ունեցել Մասիսի մարզային ոստիկանության պաշտոնյաները՝ ոստիկանության արդեն նախկին պետ Վարդան Վարդանյանի հետ։


Նա անձամբ մասնակցել է ցուցարարների և Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի մերձավորների միջև ծեծկռտուքին և անգամ վնասվածքներ ստացել ոտքերի շրջանում։ Սակայն ամեն ինչ արել է, որ իր դեմ վկայություններ չլինեն, ու ջրից չոր է դուրս եկել։


Մայիսի 25-ին, նոր ոստիկանապետի որոշմամբ, նա Մասիսի ոստիկանության պետի պաշտոնից տեղափոխվել է Էրեբունի համայնքի ոստիկանապետ։ Խոսվում է, որ այդ տեղափոխությանը հասնելու համար Վարդանյանն օգտագործել է բոլոր կապերը։


Հիշեցնենք, որ այդ օրը անհայտ անձինք ծեծել էին ցուցարարներին, որոնք ցանկացել էին ճանապարհ փակել: Ապա կրակել էին ցուցարարներից մեկի ուղղությամբ: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ցուցարարների վրա հարձակվողներին ղեկավարել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել