Թուրքիայի Ալանիա առողջարանային քաղաքում արտակարգ դեպք է գրանցվել. ծովում լողալիս խեղդվել է ռուս զբոսաշրջիկ Դմիտրի Բեվզը: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը:
Թուրքական աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Ալանիայի Քոնաքլը շրջանում: 30-ամյա զբոսաշրջիկը սկսել է խեղդվել լողալու պահին: Լողափում հանգստացողները նկատել են, որ տղամարդը խեղդվում է և փրկարարների են կանչել, որոնք դուրս են բերել նրան ջրից: Տղամարդուն հոսպիտալացրել են: Բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել նրա կյանքը:
ամբողջական նյութը կարդացեք այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2018/06/08/turkey/2708365
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



