Կրկին Google չի կարողանում թաքցնել գաղտնի ինֆորմացիան, և եթե նախորդ անգամ դա նոր Nexus-ի տեխնիկական բնութագրիչներն էին,  այս դեպքում դա մի նոր համակարգի բացահայտումն է. Google Play Games այսպիսի պարզ անուն է ստացել այն: Android-ի բոլոր օգտատերերը շատ շուտով կստանան այն հնարավորությունը, որը ունեին iOS-ի Windows Phone-ի համապատասխանաբար` Game Center-ը և Xbox Live-ը:

GooglePlayServices

Android Police ամերիկյան բլոգի աշխատակիցները հայտնաբերել են Play Services-ի 3.1.36 նոր տարբերակը (այն բոլորին հայտնի է որպես օպերատիվ հիշողության մշտական բնակիչ):

nexusae0_wm_2013-05-11-15.04.02_thumb nexusae0_wm_2013-05-11-15.03.37_thumb nexusae0_wm_2013-05-11-15.05.27_thumbnexusae0_wm_2013-05-11-15.05.15_thumb

Այդ թարմացման մեջ առկա է այդ նոր համակարգը` Play Games, որի ծրագրային կոդերը բացելով պարզ են դարձել նրա հիմնական ֆունկցիաները.

1. Հնարավորություն պահպանելու բոլոր արդյունքները օդային համակարգում, այդպիսով դուք կկարողանաք շարունակել խաղը նույն տեղից, որտեղ կանգ էիք առել ձեր մյուս սարքով:

ic_launcher_play_games

2. Դուք կկարողանաք հրավիրել ձեր ընկերներին, մրցել, համեմատվել նրանց հետ կամ հաղորդակցվել ընդհանուր չատում զրուցարանում:

pict_auto_pick_player_default

3. Դուք կտեսնեք ձեր առաջընթացները, մրցանակները, ներխաղային մրցակցային աղյուսակները:

bg_play_games_toast.9 ic_achievement_unlocked_holo_lightic_leaderboard_holo_light

Այդ բոլոր հնարավորությունները ապահովող խաղերի նշանները կլինեն Google Play Games-ի պիտակով:ic_badge_play_powered

Այս ամենից կարելի է ակնկալել նաև գեյմփադերի խաղասարքերի ինտեգրացում:

Այսպիսով Google-ը ևս մեկ մեծ քայլ է կատարում դեպի Google Play-ի առաջատարությունը՝ ներգրավելով ստեղծողներին և հաճախորդներին, չէ՞ որ շատ iօգտատերեր չեն անցնում Android-ի՝ պատճառաբանելով նրա հավելվածների սահմանափակ քանակը և վատ որակը: Նաև հնարավոր է, որ հասարակ օպերացիոն համակարգը շատ շուտով դառնա առաջատար խաղային համակարգը կամ խաղային կոնսոլների անբաժան մասը:

google-play-games

Պաշտոնական ներկայացումը կլինի մայիսի 15-17 ընկած ժամանակահատվածում, բացի այդ սպասենք նաև նոր Nexus պլանշետին և Android 4.3-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել