Panorama.am-ը գրում է.

Երևանի պետական համալսարանի դիմորդների թիվն այս տարի նախորդ տարվանից հազարից ավելի դիմորդով պակաս է եղել։ Մայր բուհ ընդունվելու համար այս տարի հայտ է ներկայացրել 1519 դիմորդ, նախորդ տարի այդ թիվը 2632 է եղել։

Ուսումնասիրելով ԵՊՀ դիմորդների շարժն ըստ 1-ին հայտի՝ նկատում ենք, որ նույնիսկ վերջին տարիներին ամենապահանջված մասնագիտությունների գծով մրցանկցություն չկա։

Ամենապահանջված և ամենանորաձև համարվող Միջազգային հարաբերությունների բաժին այս տարի 142 տեղի համար այս տարի դիմել է 91 դիմորդ, անցած տարի դիմորդների թիվը եղել է 132։

Նույնքան տեղ ունեցող Իրավագիտության բաժին դիմել 141 դիմորդ կա՝ նախորդ տարվա 227-ի փոխարեն։

Հատկանշական է, որ միակը, որտեղ մրցակցություն կլինի Տեղեկատվական անվտանգության ֆակուլտետն է։ 41 տեղի համար, որից 11-ն անվճար, կպայքարի 52 դիմորդ: Անցած տարի այս ֆակուլտետ ցանկացել է ընդունվել 59 հոգի։

211 շրջանավարտ ցանկանում է ընդունվել Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բաժին, որն ունի 213 տեղ։ 2017 հայտերի թիվը եղել է 268:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել