Նամակ

Դուք մոռացել եք այն «հանաքները»
Եվ համբույրներն այն, և սերն ամեն.
Իսկ իմ սրտից այդ հիշատակները 
Որքան արցունք դեռ պիտի քամեն...
Ձեզ համար սերը «հաց ու պանիր է»,
Այսօր այստեղ եք-էգուց այնտեղ,
Իսկ ես պահում եմ Ձեր սուվենիրը,
Որպես ծաղիկ մի սուրբ ու աննեխ:
Ծիծաղելի են Ձեզ այս խոսքերը,
Ծիծաղելի եմ ես և հիմար.

Հիշում եք՝ ինչպես մի օր «Հասկերը»
Նըվիրեցիք ինձ ծաղրի համար ...
Ես «երեխա» եմ՝ Դուք միշտ կրկնում եք
Ոչ, հայ աղջիկ եմ պարզ ու պարկեշտ,
Իմ ցնորքները կծու հեգնում եք 
Եվ երգում սերը ազատ ու հաշտ:
Ձեզ համար սերը «հաց ու պանիր է»,
Այսօր այստեղ եք -էգուց այնտեղ,
Իսկ ես պահում եմ Ձեր սուվենիրը,
Որպես ծաղիկ մի սուրբ ու աննեխ....

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել