Panorama.am-ը գրում է.

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2017 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության զեկուցող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր անդրադարձավ հարցին, թե 7.5 տոկոս տնտեսական աճն ինչպե՞ս է իր արտացոլումը գտել բյուջեում:

Նրա խոսքով՝ պետք է հաշվի նստել այն հանգամանքի հետ, թե որքանով է 2017 թվականի տնտեսական աճը լինելու շարունակական, ինչ հնարավորություններ է տվել և որքանով են այս աճի տրված հնարավորություններն իրենց արտոցոլումը գտել բյուջեի կատարման հիմնական ցուցանիշներում:

«Հիմնականում քննարկման առարկա էր հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը և հարկերի մակարդակը: ՀՆԱ անվանական մեծությունից հարկերն առաջանում են այն դեպքում, երբ 7.5 տոկոսը վերաբերում է իրական աճին, իսկ, եթե անվանական մեծությա

ն ՀՆԱ-ի աճը գնահատենք, ապա դա կազմել է 9.8 տոկոս, իսկ հարկային եկամուտների աճը 2016 թվականին համեմատած, եթե մենք հաշվի ենք առնում ԱԱՀ-ի վերադարձման գործոնը, ապա եղել է 110 մլրդ դրամ կամ 10.8 տոկս: Սա խոսում է նրա մասին, որ հարկ-ՀՆԱ հարաբերություն բերալավել է 0.4 տոկոսային կետով»,- նշեց նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել