Նյու-Յորքի բնակչուհի 36-ամյա Միշել Լեվինը նախորդ ամառ հետազոտություն էր անցնում բժիշկ-գինեկոլոգ Ջուն Սոնգի մոտ, ինչից հետո հաղորդագրություն ստացավ ապահովագրական ընկերությունից՝ կապված ներկայացված հաշվի հետ:
Բժիշկն առաջին այցի համար պահանջել էր 1300 դոլլար, ինչից հետո ևս ներկայացվել էր 427 դոլլարի հաշիվ, որը ապահովագրական ընկերությունը չէր ծածկում:
Միշելը զանգահարեց հիվանդանոց և փորձեց ճշտել, թե ինչու են իրեն ներկայացրել ծառայություններ, որոնք ինքը չի ցանկացել և պահանջում դրանց հաշիվները: Սակայն անձնակազմը նրան կոպտեց : Զայրացած կինը կլինիկայի կայքում բողոք գրեց , որից մի քանի շաբաթ անց դատարանից ծանուցագիր ստացավ: Բժիշկը նրան դատի էր տվել, քանի որ կնոջ գրած բացասական մեկնաբանությունը մեծ վնաս էր հասցրել իր համբավին: Միշելը ստիպված է ամբողջ օրը դատարանների դռների մոտ պտտվել և ներկայացնել ապացույցներ, որ իրեն տրամադրված ծառայություններից ինքը տեղյալ չի եղել և չի պահանջել: