Ինչպե՞ս եք պատկերացնում դպրոցի ուսուցչին: Նա պարտավոր է կրել խիստ հագուստ, դասական սանրվածք ունենալ ու օրինակելի պահվածք: 
Բայց ֆրանսիացի Սիլվանը կոտրում է ուսուցչի մասին բոլոր պատկերացումները: Նրա միայն արտաքին տեսքը կարող է միտք առաջացնել, թե նա հանցագործ է: Այս ուսուցիչը ունի դասավանդելուց շատ հեռու նախասիրություն՝ դաջվածքներ: 

Սկզբում նա վախենում էր, որ դպրոցի տնօրինությունը բացասական վերաբերմունք կցուցաբերի իր վրա արված դաջվածքներին, սակայն նրանք ըմբռնումով մոտեցան, և Սիլվանը կարողացավ իր մարմինը ծածկել գունավոր ստեղծագործություններով: 

Նրա աշակերտները բացարձակապես չեն վախենում և սիրում են իրենց ուսուցչին: Սիլվանը հատուկ մոտեցում ունի բոլոր երեխաներին: Նա ֆրանսերեն է դասավանդում անգլիական դպրոցներում և հիմնականում՝ ցածր դասարաններին:
Երիտասարդի կողքով անտարբեր չեն անցել նաև ֆիլմեր նկարահանող մարդիկ: Նա նաև մասնակցում է տարատեսակ միջոցառումների, որոնք կապված են դաջվածքների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել