Wnews.am-ը գրում է.

Նորաձևությունը  կանանց նման է.  չափազանց փոփոխական:  Այն, ինչ մեգաթրենդային էր նախորդ սեզոն, կարող է  անսպասելի ձանձրացնել և դառնալ հակաթրենդ:  Ավելորդ ծախսերից խուսափելու, ռացինոալ և ճիշտ զգեստապահարան կազմելու  համար առաջարկում ենք ծանոթանալ այն բոլոր թրենդներին, որոնք այնքան են տարածվել, որ հասցրել են ձանձրացնել, կամ չափազանց ոչ պրակտիկ լինելու, նոր, ավելի հետաքրքիր փոխարինող ունենալու պատճառով այլևս ակտուալ չեն:

Ջինսե  շորտեր Դրանք չափազանց ակտուալ էին նախորդ մի քանի սեզոններին, հատկապես ամռանը՝ պատռված , նեղ ջինսեր, որոնք կրում էին ոչ միայն ծովափին այլև` քաղաքում (ինչը, համաձայնեք` հաճախ տեղին չէ): Ինչպես  պատռված ջինսե տաբատները, այնպես էլ՝ շորտերը այլևս ակտուալ չեն: Դրանց փոխարինելու են եկել ավելի կանացի , դասական մոդելները, շորտերն  ավելի երկար են, լայն, բարձր գոտկատեղով : Դիզայներներն առաջարկում են որոշ ժամանակ մոռանալ ջինսե շորտերի մասին ՝ առաջարկելով այլ տարբերակներ:

Մաքսի կիսաշրջազգեստ. Չափազանց կանացի այս կիսաշրջազգեստն ակտուալ էր մի քանի սեզոն առաջ՝ ամենավառ գույներով, բայց այն արդեն  հնացել է և ունի մի շարք նոր ու թարմ փոխարինողներ: Դիզայներներն առաջարկում են ասիմետրիկ կիսաշրջազգեստներ, մատիտ-կիսաշրջազգեստներ, ինքնատիպ , բարձր գոտկատեղով մինիներ: Անտիթրենդների շարքում կարելի է դասել  մաքսի պլիսսե կիսաշրջազգեստներն ու  բալետային «պաչկա»-ները, ինչպես նաև նախորդ սեզոն բավական ակտուալ դիմացի հատվածում  կոճակներով մինիները:  Այս սեզոն ակտուալ կլինի միդի չափսը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել