Մորին շատ սիրում և գնահատում են հիասքանչ համի և պտուղների նուրբ, քնքուշ բույրի համար: Վայրի աճող մորին հայտնի էր դեռ հույներին և հռոմեացիներին: Մորին պարունակում է գրեթե 10 տոկոս շաքարներ, օրգանական թթուներ և աղեր, A, B, C, վիտամիններ: Սերմերը պարունակում են մինչև 22% ճարպոտ յուղ:
Դաշտային մորու պտուղներում պարունակվում են մինչև 11,5% շաքար (գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա), օրգանական թթուներ(լիմոնային, խնձորային, սալիցիլային , պեկտին (մինչևն 09%), անտոցիաններ, ֆլավոնոիդներ, հանքային նյութեր և միկրոէլեմենտներ, (երկաթ, կալիում, կալցիում, մագնիում, կոբալտ, ցինկ), վիտամիններ C, B1, B2, PP, ֆոլինաթթու, պրովիտամին A: Այն շատ օգտակար է մրսածության դեպքում:
Որպես արդյունավետ միջոց մորին լայնորեն կիրառվում է աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, գաստրիտների, կոլիտների, սակավարյունության, ցինգի դեպքում: Հարկավոր է ուտել 1-ական բաժակ մորի:
Գրիպի, անգինայի, մրսածության դեպքում կիրառում են անտառայյին մորուչոր պտուղների թուրմ:
- 100գր. հումքը լցնում են 3 բաժակ եռացրած ջրում, թողնում 30 րոպեից ոչ ավելի,այնուհետև քամում: Ընդունում են 1-ական բաժակ, գիշերը, որպես քրտնաբեր միջոց:
Այրվածքների, պեպենների, մաշկային ցաների դեպքում կիրառում են յուղաքսուկ՝ պատրաստված մորու թարմ տերևներից: Տերևները տրորում, հյութը քամում և խառնում վազելինի կամ սերուցքային կարագի հետ(1:4) հարաբերությամբ:
- Անտառային մորու չոր տերևներից պատրաստվող թուրմ.
15գր. հումքը լցնել 1 բաժակ լավ եռացրած ջրում և թողնել 30 րոպե:
Կոլիտների, հարբուխի, մաշկային ցանի դեպքում խմում են այս թուրմը 2-ական ճ/գ օրը 3 անգամ:
- Անգինայի դեպքում այս թուրմով օրը 4-5 անգամ ողողում են կոկորդը: