Ադրբեջանի Բարդայի շրջանի բնակիչը՝ ի նշան ճանապարհային ոստիկանության դեմ բողոքի, ամբողջովին մերկացել է և նստել ոստիկանության շենքի առջև:
Այս մասին գրում է contact.az-ը՝ նշելով, որ Youtube-ում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է մերկ տղամարդը նստել գետնին, և հայտարարում է, որ այս քայլին իրեն դրդել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Տղամարդը նաև նշում է, որ ոստիկանության պետը իրենից ստիպողաբար 300 մանաթ է վերցրել:
Տեսանյութում երևում է նաև, որ րոպեներ անց անցորդները և ոստիկանության աշխատակիցները հավաքվում են տղամարդու շուրջ և հորդորում հագնվել, իսկ ոստիկաններից մեկը ցուցարարի դեմքին է հարվածում:
Տեսանյութում երևում է նաև, որ րոպեներ անց անցորդները և ոստիկանության աշխատակիցները հավաքվում են տղամարդու շուրջ և հորդորում հագնվել, իսկ ոստիկաններից մեկը ցուցարարի դեմքին է հարվածում:
Աղբյուրը՝ haynews.am
Նյութի աղբյուր՝ http://lragrox.blogspot.com/2013/05/video.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



