Տղան գիշերով պատահմամբ լուսանկարեց հեռուստացույցն ու նկարում տարօրինակ սպիտակ կետեր նկատեց, որոնք ցերեկվա լույսի տակ չեն երևում։ Հետո այդ կետերը նկատեց նաև իր ու ամբողջ տան վրա։ Սկզբում համացանցի օգտատերերը կարծում էին, որ դրանք Amaurobius similis տեսակի սարդի ձվերն են, բայց հետո պարզվեց, որ այն ընդամենը լուսարձակող ներկի մասնիկներն են։ Բանն այն է, որ երիտասարդն աշխատում է երկթուղիներում ու այդպիսի ներկով պատված համազգեստ է հագնում, որի մասինիկներն էլ փաստորեն հայտնվել են ոչ միայն մարմնի վրա, այլ ամբողջ տնով մեկ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել