«Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական ներ­կայացնելով՝ ցանկանում է ըն­դամենը տարանջատվել գործող իշխանությունից և հանդես գալ որպես գործող իշխանության ընդդիմախոս: Հարությունյանը շարունակում է մնալ ԱՀ խորհր­դարանի ամենամեծ «Հայրենիք» խմբակցության և «Ազատ հայրենիք» կուսակցության նա­խագահը: Հարությունյանը շատ լավ հաշվել է, որ տարանջատ­վելով այսօրվա իշխանությունից և հանդես գալով ընդդիմախոսի դիրքերից, ինքը հնարավորու­թյուն է ստանում թե´ ֆորս-մաժորի, թե´ 2020թ. ընտրություն­ներում հանդես գալու իշխանու­թյան իրավահաջորդի դերում»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել