Նեֆերտիտիի կյանքի պատմությունում հանելուկներն ավելի շատ են, քան փաստերը: Հստակորեն հայտնի չէ թագուհու ծագումը, ամուսնությունից տարիներ անց նրա ճակատագիրը, ինչպես նաև մահվան պատճառները: Ենթադրվում է, որ Էխնաթոնն ու Նեֆերտիտին ամուսնացել են Էխնաթոնի՝ գահին բազմելուց առաջ: Ունեցել են 6 դուստրեր: Նեֆերտիտին ամուսնու կողմից արվող բարեթոխումների կողմնակիցն էր, համաձայն եգիպտագետների՝ նաև այդ բարեփոխումների գաղափարների հիմնադիրը: Հանրության դիմաց նրանք միշտ միասին էին հայտնվում: Սակայն Էխնաթոնի գահակալման 14-րդ տարում թագուհու մասին հիշատակումներն ի սպառ վերանում են:

Այս կիսանդրին հայտնաբերվել է 1912 թ. պեղումների ժամանակ հին եգիպտական Ախեթաթոն քաղաքում, որը հիմնվել էր 1350 թ. Էխնաթոնի կողմից և դարձել էր մայրաքաղաք: Փարավոնի մահից հետո քաղաքը դատարկվեց, և Թեբեն կրկին մայրաքաղաք դարձավ: Էքսպեդիցիան ղեկավարում էր Լյուդվիգ Բորհարդը, ֆինանսավորում էր Ջեյմս Սիմոնը, ում տանն էլ հայտնաբերումից հետո 7 տարի պահվել է կիսանդրին, այնուհետև տեղափոխվել է թանգարան:

Ունենալով 3 հազար տարվա պատմություն՝ Նեֆերտիտիի կիսանդրին հրաշալիորեն պահպանվել է: Վնասվել են միայն ականջներն ու գլխազարդը, սակայն ներկը թարմ է մնացել մինչ օրս:

Կիսանդրու հիմքը պատրաստված է կրաքարից և պատված է ոչ հիբրիդային գիպսե խառնուրդով: Կիսանդրու վրա չկան գրություններ, որոնք կխոսեն այն մասին, թե ում է այն պատկանել և ով է այն ստեղծել: Հայտնի է դարձել, որ դա Նեֆերտիտիի կիսանդրին է, ելնելով կապույտ գլխազարդից, ով այն ժամանակներում Նեֆերտիտիի համար տարբերակիչ նշան է եղել:

Գտածոն հայտնաբերվել է Թութմոսի արհեստանոցից, որից էլ ենթադրել են, որ հենց Թութմոսն էլ եղել է դրա հեղինակը:

Նեֆերտիտիի կիսանդրին համպաատասխանում է հին եգիպտական արվեստի բոլոր կանոններին: Աչքերի բացակայությունը, ուղղահայաց կտրված ուսերը, ընդհանուր անկանոնությունը համապատասխանում է եգիպտական սովորույթներին: Համաձայն վարկածներից մեկի՝ սա Նեֆերտիտիի հաջորդ կիսանդրիների նախատիպն է եղել: Այս հիպոթեզն ապացուցում է այն փաստը, որ կիսանդրու վրա չի հայտնաբերվել ոչ մի նշան, որը կխոսեր այն մասին, որ հետագայում նախատեսվում է գլուխը միացնել արձանի մարմնին:

Դեմքը լիովին համաչափ է: Աջ աչքը լեռնային բյուրեղից է, իսկ բացակայող ձախ աչքը կիսանդրու բազմաթիվ գաղտնիքներից մեկն է: Չկա ոչ մի նշան այն բանի, որ թեկուզ հետագայում նախատեսվել է աչք տեղադրել դատարկ ակնակապիճում:

Հայտնաբերման պահից ի վեր կիսանդրին պարբերաբար հետազոտությունների է ենթարկվել: Գիտնականներն ուսումնասիրել են նյութերն ու տեխնիկան: 2006-ին տոմոգրաֆիկ սկանավորում անցկացվեց, որը ցույց տվեց, որ կատարյալ գեղեցկուհու ներկված շերտի տակ կրաքարի շերտ կա, որը Նեֆերտիտիին պատկերում է կնճռոտված դեմքով: Բացառված չէ, որ ի սկզբանե Թութմոսը ստեղծել է հիմքը, որը մաքսիմալ կերպով մոտ է եղել օրիգինալին, այնուհետև, օգտագործելով գիպս, իդեալական կերպար է ստեղծել:

Տոմոգրաֆիկ սկանավորումից մի քանի տարի անց Հետազոտությունների և թեստավորման գերմանական դաշնային ինստիտուտը հայտնել է, որ տվյալների մշակման մեջ սխալմունքներ են եղել, և իրականում այսպես կոչված իրական դեմք գոյություն չունի:

Կիսանդրին փաստացիորեն չի պարունակում օրգանիկ նյութեր, հետևաբար դրա իրական տարիքը պարզելն անհնար է: Ընդունված է համարել, որ այն ստեղծվել է մ.թ.ա. 1340 թվականին: Կա վարկած, որ վերին գիպսե շերտը ստեղծվել է կիսանդրու հայտնաբերումից անմիջապես հետո՝ 1912-ին: Այս հիպոթեզին դեմ հանդես են գալիս այն գիտնականները, որոնք նյութերի անալիզ են անցկացրել: Արդյունքները փաստում են, որ նման պիգմենտներ կիրառվել են նաև Հին Եգիպտոսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել