Armenpress.am-ը գրում է.

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել ավելացնել Ուկրաինայի արևելքին հատկացվող մարդասիրական օգնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:

Նշվում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների կողմից համաձայնեցված փաստաթուղթը Ուկրաինայի արևելքում մարդասիրական իրավիճակը գնահատվել է աղետալի, ինչի հետ կապված խորհուրդը ողջունում է ՄԱԿ-ի կառույցներին, որոնք օգնություն են ցուցաբերում հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության տառապանքները մեղմելու ջանքերն ավելացնելու գործին:

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը միևնույն ժամանակ լուրջ մտահոգություն է հայտնում վերջերս Ուկրաինայի արևելքում անվտանգության մակարդակի վատթարացման առնչությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել