Տարբեր երկրների դրոշներն իրարից տարբերվում են ոչ միայն գույներով, այլ նաև ձևերով: Դրոշի երկարությունն ու լայնությունը սովորաբար ամրագրվում է տվյալ պետության օրենսդրությամբ: Բացի պատկերներից, երկրաչափական պատկերներից ու գույներից, դրոշները կարող են բովանդակել նաև գրություններ:

Դրոշների վրայի յուրաքանչյուր գույն իր նշանակությունն ունի. այն խորհրդանշում է ինչ որ երևույթ կամ պատմական փաստ: Ամենավառ օրինակներից մեկը Քենիայի դրոշն է, որի վրա վահան է պատկերված: Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար թափված արյունը, սևը՝ երկրի սևամորթ բնակչությանը, սպիտակը՝ խաղաղությունը, իսկ կանաչը՝ երկրի հարուստ բնական պաշարները:

Ամենադեպրեսիվ գույնը՝ սևը, մռայլ է նայվում նաև դրոշների վրա: Հիմնականում այն խոսում է երկրում տեղի ունեցած ողբերգության մասին, օրինակ՝ դաժան պատերազմի: Այս կանոնից բացառություն են կազմում աֆրիկյան երկրները որտեղ պետական դրոշների վրա սևը խորհրդանշում է բնիկ ժողովուրդին: Բահամյան կղզիներում սև եռանկյունը խորհրդանշում է ազգի միությունը:

Ֆիլիպինների դրոշը կարելի է դիտել սովորական տեսքով՝ կապույտ գիծը դեպի վեր, և շրջված: Վերջին դեպքում այն դառնում է նշան այն բանի, որ պատերազմ է սկսվել:

Աշխարհի բոլոր դրոշները, որոնց թիվը գերազանցում է 500-ը, իրենցից ներկայացնում են ուղղանկյուններ կամ քառակուսիներ, բացի նեպալյան դրոշից: Այն հիշեցնում է երկու միացված եռանկյուններ: Այդ եռանկյուններից յուրաքանչյուրը մի դինաստիա է խորհրդանշում, որը ղեկավարում է թագավորությունը:

Դանիայում գործում է օրենք, համաձայն որի մարդը պատասխանատվություն է կրում աշխարհի յուրաքանչյուր երկրի դրոշ այրելու կամ վնասելու համար: Սակայն դանիական դրոշի համար այդ օրենքը չի գործում:

Անգլիական սուզանավերը, մակերևույթ դուրս գալիս, երբեմն ծածանում են ծովահենների դրոշներ: Սակայն դա բացարձակապես չի նշանակում, որ այդ սուզանավերում ծովային ավազակներ կան: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ փորձարկվում էին սուզանավերը, անգլիացի ադմիրալ Ա.Ուիլսոնը նոր տեխնիկայի ի հայտ գալը թշնամաբար ընդունեց: Նա հայտնեց, որ սուզավերը անարդար պատերազմ են առաջ բերում, և ռազմական սուզանավերից վերցված գերիներին հարկավոր է կախաղան բարձրացնել՝ ինչպես ծովահենների: Ծովահենների հետ այս համեմատությունը շատ դուր եկավ անգլիացիներին: Անգամ այսօր, յուրաքանչյուր հաջողված առաջադրանքից վերադառնալիս սուզանավերի անդամները հաճախ ցուցադրում են «ուրախ Ռոջերին»:

Չելյաբինսկի մարզի դրոշի վրա պատկերված է բեռնված սպիտակ ուղտ: Դրոշի վրա ոչ մի սխալմունք չկա. բանն այն է, որ հենց այս հողերով էին 19-րդ դարում բազմաթիվ առևտրական քարավաններ անցնում, և ուրալցիների համար սա անսովոր բան չէր:

Սաուդյան Արաբիայում սգի դեպքում երբեք չեն իջեցնում դրոշը:

Ալյասկայի դրոշի տեսքն առաջարկել է 13-ամյա մի անչափահաս: Իսկ ԱՄՆ-ի ներկայիս դրոշի աստղերի դասավորությունն առաջարկել է 18-ամյա Ռոբերտ Հեֆթը: Ի դեպ, Ռոբերտն իր աշխատանքը ցույց է տվել իր ուսուցչուհուն, որն այն չի հավանել և 4- է նշանակել տղային: Ուսուցչուհին խոսք էր տվել, որ կփոխի գնահատականը, եթե Նահանգների կոնգրեսմենները հաստատեն այդ նախագիծը: Կոնգրեսմենները հաստատեցին, և ուսուցչուհին ստիպված եղավ փոփոխել գնահատականը:

Պատմության ամենահին դրոշը պատկանում է Դանիային: Առաջին հիշատակումները կարմիր ու սպիտակ դրոշի մասին տեղ են գտել 1219 թ. ձեռագրերում: Համաձայն լեգենդի՝ դրոշը դանիացիներին շնորհվել է երկնքից պատերազմի ժամանակ և հաղթանակ է պարգևել նրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել