Ես արդեն գրել եմ այս մեծ պատմական տոնի առթիվ մեր հանդիպումների մասին: Գրելուց հետո ցավալիորեն սկսեցի մտածել՝ իսկ ի՞նչ արեցին մեր մեծախոս իշխանավորները: Բացարձակապես ոչինչ, բացի մի քանի ձևական սիրաշահական հայտարարություններից: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց՝ «մենք միշտ ձեր կողքին կլինենք»: Հետո ի՞նչ: Դուք միշտ էլ մեր կողքին եք, փառավոր բազմած, բայց ի՞նչ օգուտ, երբ դուք սառցային անտարբերությամբ սպասում եք, թե երբ, վերջապես, այդ փոքրաթիվ զառամյալ ծերուկները, որ պատերազմի վետերաններ են կոչվում, կհեռանան այս աշխարհից և ձեզ ոչ մի պահանջ չեն ներկայացնի: 22 տարի է՝ դուք ոչ թե մեր կողքին, այլ մեր գլխին նստած եք, ինչ արեցիք, զրկեցիք այն բոլոր արտոնություններից, որ մեզ տրված էին, ձեր սիրած բառերով ասած, «տոտալիտար» Խորհրդային միության կողմից և բոլորիս գցեցիք աղքատության ճահիճը: Ձեր հայտարարությունների կապակցությամբ ես հիշում եմ Համլետի մենախոսությունից՝ «բառեր, բառեր, բառեր...»
Տեսեք՝ ինչպես են վերաբերվում իրենց վետերաններին Ռուսաստանի, Բելոռուսիայի, Ղազախստանի իշխանությունները:
Նյութի աղբյուր՝ http://sos-movsisyan.livejournal.com/103434.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել