Գրությանս կից հոդվածում անտեղի շահարկվում է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան Արք. Մանուկյանի անունը: Կարգալույց հռչակված մի քանի նախկին հոգևորականներ, արդեն քանիցս փորձում են իրենց անմիտ գրություններով վարկաբեկել Հայ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Երուսաղեմի Հայ Պատրիարք՝ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի անունը: Նրանցից մեկը՝ նախկինում Խորեն Վարդապետ Հովհաննիսյանը 5 Հունիս, 2018-ին, ժամը 12:19 րոպեին, operativ.am կայքում հրապարակել է մի գրություն, որում Նուրհան Պատրիարքին է վերագրել մի շարք արտահայտություններ, և դրանք իբր Նուրհան Պատրիարքը գրել է Հայաստանի նորընտիր վարչապետ Պրն. Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում:
Այս գրությամբ պաշտոնապես ուզում եմ հայտարարել բոլոր-բոլորին, Երուսաղեմի Հայ Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանը Հայաստանի նորընտիր վարչապետ Պրն. Նիկոլ Փաշինյանին գրել է ընդամենը մի շնորհավորական նամակ՝ նրա ընտրության առիթով, որը հրապարակվել է մամուլում և մեր պաշտոնական էջում: Այլ նամակ Նուրհան Պատրիարքը չի գրել Պրն. Փաշինյանին՝ առավել ևս, նման բովանդակությամբ:
Ի վերջո դադարեք ցիտատներ գործածել հին գրություններից, որոնք արդեն խունացել են փոշոտ արխիվներում: Բարոյական չէ ուրիշների հին նամակներից հանել կցկտուր արտահայտություններ և դրանք սփռել համացանցում: 
Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել. գրությանս կից հոդվածը որևէ կապ չունի Երուսաղեմի Հայ Պատրիարք Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի հետ, և որ Պատրիարք Սրբազանը բացի շնորհավորական նամակից որևէ այլ նամակ չի գրել Պրն. Փաշինյանին:

Կից հոդվածն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել