«Կառավարության կազմը երեկ կրկին համալրվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված չորս նշանա­կումներից միայն մեկի անունն էր թերևս ավելի շատ հայտնի հանրությանը: Սերգեյ Խաչատրյանը, որը հասարակության կողմից քննադատված նախագծերի հիմնական հեղի­նակն է, կրկին նշանակվեց առողջապահության նախարարի տեղակալ: 

Ընդգ­ծենք, որ նա դեղերի՝ դեղատոմսով վա­ճառքի որոշման առաջին ջատագովնե­րից էր, բացի այդ, նրա նախագծերից էր նաև հանրային վայրերում ծխելն արգե­լող, դրա դիմաց ահռելի տուգանքներ կիրառելու նախաձեռնությունը, որը ևս հանրության դիմադրությանն արժանա­ցավ: Ընդ որում «Ժողովուրդ» օրաթեր­թը պարզեց, որ Ս. Խաչատրյանը նաև ՀՀԿ անդամ է»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել