Life.panorama.am-ը գրում է.

Երեկ մամուլում տարածվեց, որ դերասան Գեւորգ Գրիգորյանը ամուսնալուծվել է, դերասանն անձամբ էր այդ մասին հայտնել իր հարցազրույցներից մեկում: Տարեդարձի օրն իր ձեռքբերումների մասին խոսելիս՝ դերասանը նշել է՝ «Ամենամեծ ձեռքբերումս իմ շրջապատի լավ մարդիկ են, ովքեր մնացել են կողքիս. շատերը եկան-գնացին, բայց մնացին նրանք, ովքեր կան: Ի դեպ՝ ամենավերջին ձեռքբերումս այն է, որ բաժանվել եմ կնոջիցս. ավելորդից ազատվելը նույնպես ձեռքբերում է»:

Այս թեմայի շրջանակում Life.panorama.am-ը կապ հաստատեց Գեւորգի հետ՝ պարզելու, թե ինչն է պատճառ հանդիսացել ամուսնալուծվելու համար: Ի դեպ՝ ճիշտ մեկ տարի առաջ այս օրը դերասանը հայտարարեց իր երջանիկ ամուսնության մասին. նա եւ նախկին կինը ամուսնացել էին 2017թ-ի հունիսի 4-ին:

«Մեր ամուսնալուծության պատճառների մասին մանամասներ չեմ ցանկանա հայտնել, միայն կասեմ, որ մենք ունեինք կենցաղային անհամատեղելիություն, որն էլ մեծ հաշվով բերեց ամուսնալուծության:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել