Նոր մարդկանց հետ ծանոթանալիս՝ կլինի դա կոլեգա, ընկեր թե պոտենցիալ ռոմանտիկ զուգընկեր, շատ դժվար է միանգամից ճիշտ կարծիք կազմելը: Մարդիկ ջանք չեն խնայում, որպեսզի թվան ավելի լավը, քան իրականում կան:
Այսպիսով, ինչպե՞ս տարբերել ցորենը որոմից: Ինչպե՞ս տեսնել մարդու իրական դեմքը, ում շատ վաղուց չեք ճանաչում:
Ըստ գիտնականների՝ նման միջոց, ամեն դեպքում, գոյություն ունի: Համաձայն մի շատ ոչ հին հետազոտության՝ կա մի հարց, որն օգնում է խորությամբ ճանաչել մարդուն, տեսնել նրա թաքնված որակները:
Բանն այն է, որ մեր մասին շատ բան է պատմում մեր ունեցած կարծիքը մյուսների մասին: Լավ մարդը ունակ է տեսնել մյուսների լուսավոր կողմերը, կարող է արդարացնել անգամ երկիմաստ արարքները: Եվ հակառակը, նրանք ովքեր կյանքից գոհ չեն, երջանիկ չեն, շրջապատող աշխարհը տեսնում են մռայլ գույներով՝ գնահատականը մարդկանց մասին բացասական է լինում: Սա վերաբերում է ինքնասիրահարված և ասոցիալ անձանց:
Մարդը, ով սովոր է մարդկանց մասին չարախոսել, հաճախ են տառապում հոգեբանական խանգարումներով և հակված են դեպրեսիայի: Այնպես որ, եթե ցանկանում եք ճանաչել նոր ծանոթին ավելի լավ, հարցրեք նրա կարծիքը երրորդ անձի մասին: Եվ ուշադիր լսեք. ասում են մեզ շրջապատող մարդիկ մեր հայելին են, այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, պատասխանելով նման հարցի՝ ձեր զրուցակիցը բացահայտում է իր անձնական որակները:
Ինչպես տեսնում եք սիտուացիան նման է երկսայր սրի. մի կողմից մենք հաստատապես կարող ենք ճանաչել մեզ շրջապատող մարդկանց, մյուս կողմից մտածել՝ արդյո՞ք մենք այնքան լավն ենք ինչքան ուզում ենք , որ մեր մասին մտածեն շրջապատում: