Բաղադրիչներ
- լավաշ - 4 հատ
- կաթնաշոռ - 300 գր
- մանանեխ - 1 թ/գդ
- սամիթ - 100 գր
- պանիր - 130 գր
- ձու - 1 հատ (դեղնուց)
- ջուր - 1 թ/գդ
- աղ
- բուսայուղ
Պատրաստման եղանակ
Կաթնաշոռը միացնում ենք մանանեխի և աղի հետ և լավ խառնում ենք։
Սամիթը լվանում ենք, չորացնում և մանրացնում։ Ապա ավելացնում ենք կաթնաշոռին:
Պանիրը անցկացնում ենք մեծ քերիչով։ Միջուկը լավ խառնում ենք։ Այն պատրաստ է։
Լավաշը մոտավորապես 5 հավասար մասերի ենք բաժանում։ Դրանցից մեկի վրա ենք լցնում միջուկը` լավաշի մի եզրին մոտ և թեքությամբ։
Լավաշի ազատ մնացած մասով եռանկյունաձև ծածկում ենք միջուկը։
Այնուհետև նույն ձևով եռանկյունաձև ծալում ենք նաև միջուկով հատվածը։
Այդպես շարունակում ենք ծալել, մինչև լավաշը վերջանա։
Մնացած պոչիկը կարող ենք դանակով կտրել։ Կարող ենք նաև դեպի ներքև ծալել ավելորդ լավաշը։
Այդ սկզբունքով փաթաթում ենք նաև մնացած լավաշները։ Դեղնուցը 1 թ/գդ ջրի հետ խառնում ենք և պատառաքաղով մի քիչ հարում։ Կարկանդակները հերթով 2 կողմից դեղնուցով ենք պատում։
Դնում ենք բուսայուղով շիկացած թավայի մեջ` ծալած հատվածով դեպի ներքև։ Երկու կողմից տապակում ենք մինչև կարմրեն։

Միջուկից` 20 կտոր կարկանդակ ենք ստանում։ Լավաշով կարկանդակներ պատրաստելիս կարող ենք փոփոխել միջուկը` կաթնաշոռի փոխարեն պատրաստել դասական կարտոֆիլային միջուկով
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B7%D5%B8%D5%BE-%D5%AF%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել