Այս լքված քաղաքն ունի շատ ավելի գաղտնիքներ ու տարօրինակություններ, քան Չեռնոբիլը: Ոչ ոքի հայտնի չէ, թե ինչ է այստեղ իրականում կատարվել: Սանչժի քաղաքի պատմությունը սկսվում է 1975 թվականից, երբ Թայվանում մահացավ հայտնի քաղաքական գործիչ Չան Կայշին: Նրա պատվին նախատեսվում էր կանգնեցնել մի քանի հուշարձան: Ընդհանուր առմամբ քաղաքը նախատեսվում էր դարձնել զբոսաշրջիկների համար իսկական ժամանակակից ու զարգացած վայր: Բայց ահա շինարարների հետ պարբերաբար դժբախտ դեպքեր էին տեղի ունենում: Նրանք ընկնում էին հարկերից, մահացու վնասվածքներ ստանում, ոմանք մահանում էին լրիվ առանց պատճառի:

Մարդիկ սկսում էին խոսել, որ այդ վայրն անիծված է: Ոմանք ասում էին, թե շինարարներին ուրվականներ են երևացել և զգուշացրել հեռու մնալ այդ վայրից: 1980-ականներին քաղաքը գրեթե պատրաստ էր, բայց այդ ժամանակ Արևելյան Ասիան խիստ ճգնաժամ ապրեց և քաղաքի կառուցումը ֆինանսավորող կազմակերպությունը սնանկացավ: Շինարարությունը ժամանակավոր կանգ առավ, հետո 1989 թվականին գտնվեցին մարդիկ, որոնք ցանկանում էին ներդրում կատարել և շարունակել այն, սակայն ներքին անհամաձայնությունների հետևանքով արդեն վերսկսած կառուցումն այս անգամ վերջնական մնաց կիսատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել